▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոբելյան մրցանակի առաջադրեք նրան,ով կապացուցի, որ Ծառուկյանը չի քցել գերմանացի գործարարին

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը հայտարարել է, որ  դատախազությունը ստացել է Կիպրոսի իրավապահ մարմիններից պատասխան, եւ որ այնտեղ որեւէ փաստաթղթի տակ վարչապետի ստորագրությունը չկա:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը iLur.am-ի հետ զրույցում, ասել էր. «...խնդրում եմ՝ ինձ մի ծիծաղեցրեք։ Եթե որեւէ մեկը կապացուցի, որ առանց մարդու գիտության եւ համաձայնության՝ հնարավոր է միլիոնավոր դոլարների գործարքներ կատարել՝ դա ապացուցողին արժե առաջադրել Նոբելյան մրցանակի»։

Վարչապետի խորհրդական Միհրան Հակոբյանը  ֆեյսբուքյան իր էջում հակադարձել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին ու հայտարարել.

Այն, որ ծիծաղը օգտակար է առողջությանը, դա վաղուց հայտնի փաստ է։

Սակայն, վերջերս ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ խիստ շոգի պայմաններում անզուսպ ծիծաղը կարող է սրտի հետ կապված խնդիրներ առաջացնել։

Այնպես որ, խնդրում եմ՝ ինձ մի ծիծաղեցրեք։ 
Եթե որեւէ մեկը կապացուցի, որ Գագիկ Ծառուկյանը գերմանացի գործարարին չի քցել, և այդ ամենը տեղի է ունեցել առանց Ծառուկյանի գիտության՝ ապա ապացուցողին արժե առաջադրել Նոբելյան մրցանակի։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more