▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նկարահանման համար գումար չեն տվել...Բլոգերը բողոքում է հայտնի սիթքոմներից մեկի անձնակազմից

Սոցիալական հարթակներից հայտնի դարձած բլոգեր Անժելա Փարսադանյանը, օրերս ինստագրամյան իր էջում մի կարևոր խնդրի մասին է բարձրաձայնել։

Անժելայի խոսքով՝ ինքը առաջարկ է ստացել նկարահանվել հայտնի հեռուստաընկերություններից մեկի սիթքոմներից մեկում։ Ընդ որում՝ նախագծի պրոդյուսերները նրան առաջարկել են նկարահանվել անվճար՝ նշելով, որ դա իր համար հեռուստատեսություն մուտքի լավ հնարավորություն կլինի։ Սիթքոմի պրոդյուսերական թիմը չի հոգացել նաև բլոգերի ճանապարհածախսը, չնայած, նախնական պայմանավորվածության։

«Չեմ խոսում նրա մասին, որ ինձ համոզում էին սթորիներ տեղադրեմ և պարտադիր իրենց նշեմ»,- գրել է Անժելան։

Ըստ նրա հրապարակման մեկնաբանությունների՝ պարզ է դառնում, որ խոսքը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Մարատի Հայաստանը» սիթքոմի մասին է։

Asekose.am-ը պատրաստ է ներկայացնել նաև հակառակ կողմի կարծիքը։

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more