▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլի ու Աննայի՝ կարմիր գորգի վրա ամեն քայլը նկարել են ու դրել կառավարության կայք

Տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի հետ Փարիզում ներկա է գտնվել Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը: Համաձայն կառավարության հաղորդագրության, նաև շրջայց են կատարել Աստվածամոր տաճարում:Երեկոյան Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Ելիսեյան պալատում մասնակցել են Էմանուել և Բրիջիթ Մակրոնների անունից՝ ի պատիվ Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրված պաշտոնական ընթրիքին:

Լուրեր․com-ը գրում է, որ Փարիզ այցից կառավարության կայքում հրապարակվել է 29 ֆոտո։ Ուշագրավ է, որ դրանցից 18-ը լրիվ նմանատիպ լուսանկարներ են՝ Փաշինյանի ու կնոջ քայլքը կարմիր գորգի վրա։ Պարզապես տարբեր են Աննա Հակոբյանի դեմքի արտահայտությունները։

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more