▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլի նոպան բռնել է, էժան շոուով փակել է Սերժ Սարգսյանի ելքը ՀՀ-ից՝ գտնելով շինծու պատճառ. Աշոտյան

Նիկոլի նոպան բռնել է, էժան շոուով փակել է Սերժ Սարգսյանի ելքը ՀՀ-ից՝ գտնելով շինծու պատճառ. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան եթերով անդրադարձել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀՀ-ից դուրս գալու արգելման որոշմանը: Նա նշել է. «Ինչու է սրացել Նիկոլի (եւ ոչ միայն) «Սերժացավը»

2019թ.-ի դրվագով փակվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելքը Հայաստանից: Կանխատեսում էինք, որ նիկոլական ռեպրեսիվ ապարատը ևս մի քայլ կձեռնարկի, ինչը և տեղի ունեցավ։ Այսօր ցերեկը նախագահին հրավիրել են քննչական մարմիններից մեկի գրասենյակ և ներկայացրել մի նոր զավեշտալի մեղադրանք, զուտ որպես պատրվակ, որպեսզի այդ հիմքով արդեն նախաքննության ընթացքում արգելեն նախագահի բացակայությունը Հայաստանից, և այդ մեղադրանքով այսօր ցերեկվանից Սարգսյանը գտնվում է ապօրինի, ակնհայտ քաղաքական սանկցիայի տակ։ Նիկոլի երեկվանից սկսված նոպան հանգեցրել է նրան, որ Սերժ Սարգսյանը ոչ անձնական, ոչ քաղաքական հիմնավորումներով նորից չի կարող մեկնել երկրից»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more