▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլի ծախված շուն, ընկերներդ զոհվել են»․ վեճ արցախցի կնոջ և ՔՊ-ականների միջև

«Արցախը հանձնել եք, հիմա որտե՞ղ եք ուզում հանձնեք, որ չգնամ էնտեղ ապրեմ»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին ասաց արցախցի կինը։ «Արցախի իշխանությունը չի ծախել, եթե Արցախի իշխանությունը ծախած լիներ, մենք 30 տարի խաղաղ չէինք ապրի։ Այն մարդիկ ովքեր ձեզ կընտրեն՝ բոլորը թուրք են»,- շարունակեց կինը։

«Բա որ խաղաղ եք ապրել, ինչի՞ են սահմանին զոհվել»,- հակադարձեց Փաշինյանը։

ՔՊ-ականների՝ «Նիկոլ, վարչապետ» վանկարկումներից արցախցի կինը հունից դուրս եկավ և սկսեց գոռալ․ «Նիկոլի ծախված շուն, Նիկոլի ծախված շուն, Նիկոլի ծախված թուլա, ընկերներդ զոհվել են․․․»։

***

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախցի կինը մեխեց Նիկոլի խաղաղության դագաղի վերջին մեխը։
Շեշտակի ու դիպուկ։
Էս կնոջ աղաղակը պիտի դառնա զարթոնքի կոչնակ։
Ու պիտի բոլորով հասկանանք` վաղը էս կնոջ վիճակում լինելու է տավուշցին, սյունեցին, վարդենիսցին, երևանցին, եթե... հունիսի 7֊ին անցնի Հաքան Ֆիդանի թեկնածուն»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more