▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլի ավտոշաՌասյունը դարձել է պատուհաս հայերիս գլխին»․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլի ավտոշաՌասյունը, կառավարական մեքենաները, ոստիկանության փոխադրամիջոցները բառի բուն իմաստով դարձել են պատուհաս հայերիս գլխին։
Նոր դեպք՝ ՔՊ-ի գրասենյակի մոտ (Սայաթ-Նովա / Չարենց խաչմերուկ). կառավարական համարներով ավտոմեքենան քիչ է հանդիպակաց գիծ է մտնում, դեռ մի բան էլ հետիոտների կանաչ լույսի տակով քշում-անցնում է։
Պետք է, երևի, շնորհակալ լինենք, որ գոնե սպասում է մինչև մանկասայլակով կինն ու երեխան անցեն, նոր է տեղից պոկվում (թեպետ լույսը դեռ հետիոտներինն է)։ Հանգիստ կարող էր հենց իրենց վրայով էլ քշեր, չկանգներ, ինչպես արդեն եղել է։
Պարբերաբար հայտնի դարձող այսպիսի դեպքերը (ու կարելի է պատկերացնել, թե քանիսն էլ հայտնի չեն դառնում) տրամաբանական հետևանք են համակարգային ձևով խրախուսվող անպատժելիության ։
Ցավոք, նոր ողբերգությունների հավանականությունը շատ մեծ է, քանի որ որևէ նշույլ չկա, որ այս ոճը փոխվելու է։
Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի սպանության գործով հետևողական ձևով ձգձգվող դատավարությունը՝ որպես ասածիս հաստատում»։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more