Նիկոլը թալանչու ամենակատարելագործված տեսակն է. Էդգար Ղազարյան
Հատված Հայելի ակումբում կայացած ասուլիսից
***
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող հայտարարությանը, ասել է. «Փաշինյանը խոսել է մի երկրում, որտեղ ցեղասպանության ուրացումը հանցագործություն է, այսինքն՝ այդ ելույթից հետո օդանավակայանում պետք է Փաշինյանը ձերբակալվեր: Ասում ա՝ հլը պիտի մենք մի հատ հետ գնանք, նայենք, տեսնենք՝ իրականում ինչ ա եղել, ինչի ա եղել: Սա ասում է մի երկրի վարչապետ, որի Անկախության հռչակագրի 11-րդ կետն ասում է՝ ՀՀ-ն ջանքեր է գործադրելու 1915-ին Օսմանյան Թուրքիայում ու Արևմտյան Հայաստանում իրականացված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ: Եթե դու չես ընդունում այս գաղափարախոսությունը, դու թուրք ես»: