Մայր Հայաստան շարժման ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նիկոլը ճիշտ չէր, Սերժը պարտվեց...Նիկոլ Փաշինյանը ժողովրդին խաբել է նաև մերժելու հարցում, քանզի ժողովուրդը մերժեց Սերժին, իսկ Նիկոլը՝ ոչ։
Նիկոլը չէր կարող մերժել Սերժին, քանզի խաղաղ իշխանահանձնումը հենց այդ երաշխիքով է եղել։ Դրսի մոդերատորի համար դա խաղի կանոն է։ Վրաստանում Իվանիշվիլին դիմադրեց, Սարգսյանը՝ ոչ։
Սերժ Սարգսյանն, իհարկե՛, չէր ուզենա հանձնել իշխանությունը, սակայն այդպես ստացվեց․ հաճախորդը դուրս եկավ վերահսկողությունից ու ստացավ դրսի հզոր ուժերի աջակցությունը։ Ու քանի որ զրոյին ձգտող լեգիտիմությամբ Սարգսյանն էլ էր նույն հզոր ուժերի հետ գործարքի գնացել 2008–ից, ուստի ստիպված էր հայտարարել, որ Նիկոլը ճիշտ էր, իսկ ինքը սխալվեց։
Ի դեպ, տխրահռչակ Սորոսի մասին։ Հայաստանում սորոսականություն է համարվում հակառուսական, պրոթուրքական, հակաարցախյան քաղաքականությունը, Եմ–ի հետ ասոցացվելը, «ինքնիշխանություն» բառն օգտագործելով՝ երկրի հերն անիծելը և այլն։ Այդ առումով Սերժ Սարգսյանի նախագահության տարիները եղել են սորոսականության հիմնադրման և ծաղկման տարիները (Նիկոլը որպես «քաղաքական մոլախոտ» պարարտ հողի վրա վեր բարձրացավ)։
Սարգսյանն ուղղակի կամ անուղղակի ձևով աջակցել է վերը նշված քաղաքականության քարոզիչներին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին։ Այնպես որ Հայաստանի թիվ մեկ սորոսականը Սերժ Սարգսյանն է, որի նախագահության տարիներին են բուծվել արմանբաբաջանյանները, նիկոլփաշինյանները և այլք։
Կից տեսանյութում ավելի մանրամասն եմ խոսել Նիկոլին ծնող պատճառների մասին»։