▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլը իշխանություն է ստացել ամենակեղտոտ գործը անելու համար, որը անգամ Էրդողանի շունը չէր անի...»

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես ինքս շատ եմ մեղադրել Եկեղեցուն, որ ինքը դարեր շարունակ չի օժանդակել կամ խանգարել ա Հայոց պետականության վերականգմանը։ Սրա մեջ կա և ճշմարտություն, և վիճահարույց կողմ։ Բայց եկեք նայենք նաև հետևյալ տեսանկյունից, առաջինը, եկեղեցին հոգևոր ինստիտուտ ա, ու ինքը չունի առաքելություն քաղաքական իշխանության հաստատման, առավել ևս այն պարագայում, երբ դրա կայուն հիմքերը չկան։ Բացատրեմ ավելի հանրամատչելի ու ժողովրդական լեզվով, պետք ա այդ շրջանում էլ լինեին այնպիսի որձ տղաներ, ով կկարողանային քաղաքական առումով ազգը վերցնեին իրենց բռունցքի մեջ՝ կոտորելով արտաքին հակառակորդներին, թեկուզ և ձգելով եկեղեցու գյամերը։ Թող լինեին այդպիսիք, բայց, ցավոք, չեն եղել, դե եկեղեցին էլ չի ցանկացել իր իշխանության հաշվին աճեցնելու ու սնելու ինչ-որ պլանկտոնի, լուծի բոլոր հարցերը ու քաղաքական իշխանությունը հանձնելու իրեն։ Որ շատ ավելի պարզ լինի, նայեք հիմիկվա աչքերով՝ կա Նիկոլ, բայց չկա անգամ մի որձ, որը իրեն տապալելով ինքն իրենով վերցնի իշխանությունը։ Բայց կա քաղաքական պլանկտոնների մի բանակ, որը մտածում է, որ ինչ-որ մեկը, լինի դա Մոսկվան թե Վաշինգտոնը, այլմոլորակայինները թե մասոնները, հիմա էլ Եկեղեցին, կործանեն Նիկոլին, անեն ողջ կեղտոտ գործը, ու սկուտեղի վրա իշխանությունը հանձնեն իրենց, իրենք էլ սպիտակ ձեռնոցներով ու օծայված վերնաշապիկներով հանգիստ ու երջանիկ դեմքով իշխեն ու յուղակալեն։ Ու ոչ մեկը չի կարողանում հասկանալ, որ այդպիսի հրաշքներ չեն լինում, եթե ուզում ես իշխել, պետք ա ընդունակ լինես քո կամքով ու հմտություններով վերցնել իշխանությանը, սսկացնես և՛ արտաքին, և՛ ներքին հակառակորդներիդ, ու քեզանով հաստատել քո գերիշխանությունը պետության ու ազգի վրա։ Այլ ոչ թե երազկոտ աչքերով հա մտածես, թե ով ա իշխանությունը երկնքից գցելու քո ջեբը...
P.s. Ընդ որում անգամ Նիկոլին ոչ մեկը իշխանությունը գեղեցիկ աչքերի համար չի տվել, ինքը այն ստացել ա ամենակեղտոտ գործը անելու համար, որը անգամ Էրդողանի շունը չէր անի...»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more