▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլը երեկվա միտինգը չի մարսել.. . »

«Նիկոլը երեկվա միտինգը չի մարսել. Առավոտ բարլուսով մտել են ընդդիմադիրների տներ»,-գրել է լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում:

Նյուզ.am-ը գրել է, որ Հանրապետության հրապարակում երեկ երեկոյան տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հրավիրված փոփոխության հանրահավաքը:

Ըստ դիտորդների՝ տարբեր հաշվարկներով դաշինքի հանրահավաքին ներկա է եղել շուրջ 80,000 մարդ:

Կայացած հանրահավաքը Հայաստանում իր թվաքանակով վերջին 8 տարիների ամենամարդաշատ հանրահավաքն էր:

***

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ»:

***

Այս պահին խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և մեր ընկերների բնակարանները. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը կարծում է, որ սա իշխող ուժի կողմից հուսահատ քայլ է, որն արվում է ընտրողների կամքի և ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար:

Նա բոլորին կոչ է արել չընկրկել և նմանատիպ գործողությունների պատասխանը տալ ընտրություններին մասնակցելով:

 

info@asekose.am/095519696
Հասարակություն more