|
«Նիկոլ Փաշինյանը սկսել է ՀՀ նախկին նախագահներին Ադրբեջանին արտահանձնելու գործընթաց»,-168-ի եթերում ասել է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։ «Նիկոլ Փաշինյանը կատարում է, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի 8-րդ հոդվածը, որով կողմերը պարտավորվում են պայքարել անջատողականության դեմ: Ադրբեջանին ամենաշատը դա է հետաքրքրում: Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահներին մեղադրում է Արցախին աջակցելու մեջ՝ մեղադրում է անջատողականության մեջ, որովհետև իր հայրենասիրության մոդելի համաձայն՝ Արցախ այլևս գոյություն չունի, այն Ադրբեջանի տարածք է։ Քանի որ Ադրբեջանում էլ է հնչել այդ խոսույթը՝ արտահանձնման մասին պահանջը, իսկ սոցցանցերում տարածվեցին որոշ նիկոլականների պահանջներ՝ մեկնաբանությունների տեսքով, տեսանք, որ պահանջում են արտահանձնել նախկին նախագահներին, և քանի որ մեր պետության մեջ այլևս ոչինչ զարմանք, տարակուսանք չի հարուցում, ես կարծում եմ, որ դրան էլ ենք հասնելու: Մենք այնքան ողբերգական վիճակում ենք, որ այս հանձնվողականության, պարտվողականության մեծ շղթայի յուրաքանչյուր օղակի վրա սևեռվում ենք և սկսում ենք դա քննարկել: Մի օր էլ գալու է, որ սկսելու ենք քննարկել, թե նախկին նախագահներին պե՞տք է արտահանձնել, թե՞ ոչ, կամ՝ եթե չարտահանձնենք՝ պատերազմ կլինի»,- մեկնաբանել է Մենուա Սողոմոնյանը: Դիտեք նաև՝ |
«Նիկոլականները պահանջում են Ադրբեջանին արտահանձնել նախկին նախագահներին»․ Մենուա Սողոմոնյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


