|
«Տիրան Խաչատրյանը գեներալի ուսադիրները մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանազավթումն է ստացել: Ազգային հերոսի կոչում ստացել է այն ժամանակահատվածում, երբ գնացել է առաջնագիծ և առաջնագծում ստացել է հրազենային վիրավորում»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Տիրան Խաչատրյանի կալանավորմանը: «Մի օր կխոսվի նաև, թե ինչպիսի դերակատարում է ունեցել գեներալը 44-օրյա պատերազմում: Նա կանխել է ադրբեջանցիների առաջխաղացումը: Մեր գործընկեր Գեղամ Մանուկյանը հարցում էր ուղարկել ՊՆ, որտեղից ասել էին, որ Տիրան Խաչատրյանը չի վերցրել հերոսի կոչումը: Անգամ կապ են հաստատել իր հետ, որ ուղարկեն, բայց այդ մարդը հրաժարվել է վերցնել Նիկոլի ձեռքից»,- ընդգծեց Դանիելյանը և հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի դեմ դուրս գալուց հետո տարբեր քրեական գործեր են փորձել կպցնել Տիրան Խաչատրյանին. «Այդ մարդուն մի բանի համար են դատում, որ 2020թ-ից հետո ակտիվ Նիկոլ Փաշինյանին քննադատում է»,- ասաց Դանիելյանը: Հիշեցնենք՝ 2023թ. հարցազրույցներից մեկի ժամանակ, լրագրողի հարցին՝ դեռևս 2020թ. հոկտեմբերին դուք Ազգային հերոսի, թերևս, ամենաբարձր պատվո կոչումին արժանացաք: Ինչո՞ւ պատերազմից հետո հետ չվերադարձրիք Փաշինյանի կողմից՝ ձեզ շնորհված Ազգային հերոսի կոչումը, ասել էր. «Բայց ես վերցրե՞լ եմ իրենց տված կոչումը, որ մի հատ էլ՝ հետ տայի, կամ ի՞նչ-որ մեկը դա ինձ տվե՞լ է, որ ես իմանայի, թե ո՞ւմ պետք է դա հետ տամ»։ Հարցին՝ այդ դեպքում՝ ո՞ւմ են տվել կամ որտե՞ղ է գտնվում ձեզ շնորհված Ազգային հերոսի կոչումը, պատասխանել էր. «Դա տվել են ոչ թե ինձ, այլ հանձնել են Պաշտպանության նախարարությանը։ Ես չեմ վերցրել...»: |
Նիկո՛լ,Տիրան Խաչատրյանը քո ձեռքից հերոսի կոչում չի վերցրել.Գառնիկ Դանիելյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


