Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանն է Ջերմուկը սահմանագոտի սարքել։
Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մարդիկ փոխանակ գնան Ջերմուկ, այնտեղ սուրճ խմեն,ճաշեն,հետ գան,դրա փոխարեն Հռոմ,Բրյուսել են գնում։ Նիկոլ Փաշինյանի «շնորհիվ» է հայտնի առողջարան Ջերմուկը սահմանագոտի, կյանքի համար վտանգավոր վայր դարձել։ Նիկոլ Փաշինյան, ՔՊ ընտրած մարդիկ միմյանց Ամանորի առթիվ շնորհավորելիս Հայաստանին խաղաղություն են մաղթում։ Քանի Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է, անընդհատ խոսելու են խաղաղության մասին, սակայն չի լինելու խաղաղություն, լինելու է սողացող կապիտուլյացիա` առանց կռիվ կամ կռվով»։
«Նիկոլ Փաշինյանն է Ջերմուկը սահմանագոտի սարքել»․ Ոսկան Սարգսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet