▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի «աչքը մտնելու» հերթական քայլը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորներն արդեն քանի օր է՝ հաստատում են Նիկոլ Փաշինյանի ուսապարկը լինելու մասին իրենց տրված բնորոշման ճշմարտացիությունը։ Օրենսդիր մարմինը, որը կոչված է կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողություն սահմանելու, արդեն 2 շաբաթ է՝ բյուջեի կատարողականի հարցերը թողած, սրբազան պայքարն է բզկտում։ Երեկ հասել էին Հայ առաքելական եկեղեցուն պատկանող «Շողակաթ» հեռուստաընկերությանը, եւ ՔՊ-ական 3 պատգամավոր` պասերով խաղարկելով, Արսեն Թորոսյանի բարձրաձայնած առաջարկն էին քննարկում` «Շողակաթը» փակելու մասին:

Զեկուցողը Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանն էր, ում ուղիղ տեքստով առաջարկեցին փակել «Շողակաթը» եւ այդ հեռուստաընկերությանը հատկացվող տարեկան 206 միլիոն դրամն էլ տալ Հանրայինին, որ հարստացնեն իրենց «մշակութային, կրթական հաղորդումների բազան»։

Պարզ է, որ «Շողակաթը» փակելը չի ստացվելու, եւ նպատակը դա էլ չէ, այլ թեմայի շուրջ աղմուկ բարձրացնելը, Նիկոլ Փաշինյանի «աչքը մտնելը», թե Հայ առաքելական եկեղեցուն մի հարված էլ հասցրինք: Մենք նկատեցինք, որ հենց քննարկման ժամանակ Թագուհի Ղազարյանը, Ծովինար Վարդանյանն ու Արսեն Թորոսյանը, խորասուզված հեռախոսների մեջ, ինչ-որ բան էին գրում, հընթացս գլխով համաձայնության նշաններ տալով իրար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more