▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը շան լափ է թափել պատգամավորների վրա

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ աղբյուրներից տեղեկացանք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը շան լափ է թափել  պատգամավորների վրա եւ տեղ է հասցրել միջնորդավորված՝ իր «տասովշչիկների», ՔՊ փոխնախագահներ Վահագն Ալեքսանյանի եւ Գեւորգ Պապոյանի միջոցով։

Նրան վրդովվեցրել է այն փաստը, որ գերիների հարազատները Մուրացանի հոսպիտալի դիմաց ժամեր շարունակ լարված վիճակում սպասել են իրենց որդիներին, իսկ ՔՊ-ական պատգամավորներից ոչ մեկը ծանր տեղը չի թեթեւացրել, որ գնա հարազատների մոտ, հանգստացնի, զրուցի եւ իշխանության փիառն անի։

Ի վերջո, ուշացումով դեպքի վայր են հասել գյումրեցի պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը եւ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի դե ֆակտո նախագահ Ռուստամ Բաքոյանը, որոնց ներկայությամբ իրավապահները քաշքշել են գերիների հարազատներին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more