|
«Մարդիկ ակնկալում են խաղաղություն ոչ միայն սահմանին, այլ նաև երկրի ներսում, ինչը Նիկոլ Փաշինյանն ապահովել չի կարող»,- այս մասին 24TVի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ հավելելով, որ 2026թ․ մարդիկ ձայն են տալու այն ուժերին, ովքեր կարողանալու են ներքին համերաշխություն և խաղաղություն բերել՝ արդարությունը կողմ չթողնելով։ Պատգամավորի դիտարկմամբ՝ հիմա համատարած ատելության մթնոլորտ է տիրում, եղբայրը եղբոր դեմ է դուրս գալիս։ «Հովհաննավանքի կարգալույծ արված քահանա Ստեփան Ասատրյանը փաստացի իշխանություններին ծառայող մարդ է, բայց նրա ընտանիքում կա այլ հոգևորական՝ Մայր Աթոռի սպասավոր․․․ Ստեփան Ասատրյանը զոհաբերվելու է, Նիկոլ Փաշինյանը նրան «մատաղ» է անելու, ինքը հիմա Եկեղեցու փականը փոխել ու իրեն Եկեղեցու տեր ու տիրակալ է համարում, բայց մի՞թե չի հասկանում, որ գործածվելու է և զոհաբերվելու է, և նույն ճակատագիրն է սպասվում նաև իրեն միացած մյուս հոգևորականներին»,- ընդգծեց պատգամավորը: Խոսելով կաթողիկոսին հեռացնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին՝ նշեց, որ Փաշինյանն իր գրոհը փուլ առ փուլ կազմակերպել է և ընդգծեց, որ խնդիրը միայն կաթողիկոսին հեռացնելը չէ, այլ սա կռիվ է Եկեղեցու դեմ։ Պատգամավորն ասաց, որ խոնարհաբար դիմում է Վեհափառին, որպեսզի նա դիրքորոշում հայտնի, թե ինչպես պաշտպանեն Եկեղեցին, և իրենք զինվորի պես կկանգնեն, քանի որ այժմ Եկեղեցու պառակտման ու կազմաքանդման պրոցես է ընթանում։ Դիտեք նաև՝ |
«Նիկոլ Փաշինյանը «մատաղ» է անելու Ստեփան Ասատրյանին»․ Աննա Գրիգորյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


