|
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օգոստոսի 8-ից հետո փոխվել է մեկ բան: Մինչև օգոստոսի 8-ը Ալիևը հայ հասարակությանը կոչում էր «ռևանշիստ» և հանձնարարում Փաշինյանին արմատախիլ անել դա: Նա էլ լցնում էր բանտերը «ռևանշիստներով», այսինքն՝ քաղբանտարկյալներով, լինի հոգևորական, լինի բարերար, լինի զոհված զինվորի հայր կամ կին: Հիմա օգոստոսի 8-ից հետո Ալիևը հայ հասարակությանը կոչում է «հիվանդ»: Կարծում եմ՝ Փաշինյանը ճիշտ է ընկալել թե՛ հանձնարարությունը և թե՛ հանձնարարված «տնային աշխատանքը», և բացի «բուժիչ քարոզներից», նաև լցնելու է գժանոցները նրանցով, ովքեր, ըստ Ալիևի, «հիվանդ» են: Այսինքն՝ մենյուում կա երկու ընտրություն կա՛մ բանտ, որպես «ռևանշիստ», կա՛մ գժանոց, որպես «հիվանդ»: Սա է մինչ օգոստոս 8-ի և հետոյի տարբերությունը: Մնացածը տառացիորեն նույնն է, ինչ մինչ օգոստոսի 8-ը, որքան էլ ձեր ականջներից լապշա կախեն ու Հ1 միացնեն, աչքերին էլ վարդագույն ակնոց դնեն ու ֆեստիվառ ուղարկեն: |
«Նիկոլ Փաշինյանը լցնելու է գժանոցները նրանցով, ովքեր, ըստ Ալիևի, «հիվանդ» են»
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


