▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկո՛լ, 30 բրիգադ կանչի ու սրանց տար գժանոց»․ Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարզվում է՝ ՔՊ-ից 30 հոգի Նիկոլին ձայն չեն տվել: Բա էլ ինչո՞ւ են իրենք ՔՊ անդամ. հավատո՞ւմ են Նիկոլի խաղաղության ծրագրին, կարծո՞ւմ են, եթե Նիկոլը վարչապետ չեղավ, ՔՊ-ն կես օր կգոյատևի՞:
Նիկոլ, 30 բրիգադ կանչի ու սրանց հենց էսօր տար գժանոց:
Ապուշ են»:

Նշենք, որ «Ժողովուրդ» թերթը գրել է. «2026 թվականի հերթական ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկությունը անցել է հետաքրքիր թվաբանական նրբություններով։
Շաբաթ–կիրակի կայացած քվեարկությանը 1080 պատվիրակներից, մեր տեղեկություններով, մասնակցել է 988 պատվիրակ։ Արդյունքում Նիկոլ Փաշինյանը ստացել է 933 ձայն՝ ամենաբարձր արդյունքը։
Թվերը, սակայն, ունեն նաև իրենց «միջտողային» պատմությունը․ 988 մասնակցած պատվիրակներից 55-ը փաստացի չեն «տեսել» Փաշինյանին վարչապետի թեկնածուի կարգավիճակում կամ պարզապես չեն կարողացել ճիշտ կողմնորոշվել ՔՊ-ական դեմքերով կազմված քվեաթերթիկում։
Տեղեկացանք, որ մոտ երեք տասնյակ ՔՊ-ականներ վարչապետի թեկնածուի անվան փոխարեն քվեաթերթիկներում գրել են այլ անուններ՝ օրինակ՝ Սուրեն Պապիկյան, Արարատ Միրզոյան, Տիգրան Ավինյան և այլք:
Այսպիսով, եթե հաշվենք սառը թվաբանությամբ՝ Փաշինյանը ստացել է 933 ձայն 988 մասնակցից, ինչը մոտ 94.4% է։ Իսկ մնացած 5.6%-ը կամ ստեղծագործաբար է մոտեցել քվեարկությանը, կամ փորձել է հիշեցնել, որ նույնիսկ ներքին ընտրություններում մրցակցությունը երբեմն հայտնվում է այնտեղ, որտեղ պաշտոնապես այն նախատեսված չէ։
Փաստորեն, ՔՊ ներսում վարչապետի թեկնածուի հարցը, ըստ թվերի, մեծ մասամբ լուծված է, բայց քվեաթերթիկների «ազատ ստեղծագործողների» շնորհիվ թեման ստացավ այլ ենթաշերտ․ որքանո՞վ է միակ թեկնածուի գաղափարը համադրելի բազմակարծության հետ, թեկուզ կուսակցության ներսում»։

info@asekose.am/095519696
Քաղաքական more