▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն` Արդարադատության նախարարի թեկնածու

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արդարադատության նախարարի երկու նոր թեկնածուների է դիտարկում: Նրանք են՝ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը եւ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը. վերջինս հեղափոխությունից հետո՝ 2018-2021 թվականներին, վարչապետի աշխատակազմի այդ ժամանակվա ղեկավար Էդուարդ Աղաջանյանի տեղակալի պաշտոնն է զբաղեցրել:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն շուրջ մեկ ամիս է՝ չի կարողանում արդարադատության նոր նախարարի գտնել թիմի ներսից։ ՔՊ Վարչությունը երկու անգամ նիստ է արել, որպեսզի նոր նախարար ընտրի, սակայն՝ ապարդյուն, բոլոր թեկնածուներին մերժել է՝ կարողությունների բացակայության պատճառով: Նախարարի հիմնական թեկնածուները ՔՊ խմբակցության պատգամավորներ Արփի Դավոյանը եւ Արմեն Խաչատրյանն են եղել, որոնց լոբբինգով զբաղվել է ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: ՔՊ վարչությունը, սակայն, մերժել էր երկու թեկնածուներին էլ:

Հիմա, փաստորեն, ՔՊ-ն նախարար է փնտրում կուսակցությունից դուրս, որպեսզի պրոֆեսիոնալների գտնի»:

***

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին վարչության կողմից Արմեն Խաչատրյանին եւ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին մերժելուց հետո ՔՊ վերնախավը որոշել է իջեցնել նշաձողը, որը սահմանել էին Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո, թե հաջորդ նախարարը պետք է կին լինի, ՔՊ-ից լինի:

Հիմա կողմ են՝ թեկուզ կին չլինի եւ ՔՊ-ական չլինի, միայն թե լինի։ Վարչության նիստի հաջորդ օրը ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանն առաջարկել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը, թեպետ Ռուբինյանն ի սկզբանե հրաժարվել էր։ Ասում են՝ Պողոսյանի առաջադրումն այնքան էլ պատահական չէ, վարչության անդամներին են փորձության ենթարկում:

«Հերթով մերժում են ՔՊ-ի առաջարկած թեկնածուներին՝ փորձելով ցույց տալ, որ չի կարելի հակառակվել վարչապետի նշանակումներին: Եթե թիմում կադր չկա, ուրեմն թող մերժողներից մեկն էլ ստանձնի այդ ծանր պատասխանատվությունը»,- ասաց խմբակցության մեր աղբյուրը։

Ի դեպ, իշխող թիմում կասկած չունեն, որ նախարարի պաշտոնում հայտնվելու է նա, որին կորոշի Փաշինյանը, պարզապես իր թեկնածուին էլ ձեւական կանցկացնեն վարչության «քավարանով», ապա կհաստատեն թեկնածությունը։ Իսկ Փաշինյանը, ըստ լուրերի, ուզում է նախարար դարձնել փոխոստիկանապետ Արփինե Սարգսյանին: Միակ երկմտանքն այն է, որ եթե նրան ՆԳՆ-ից տեղափոխի արդարադատություն, նրա փոխարեն ո՞վ է շարունակելու համակարգել ոստիկանության բարեփոխումները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more