|
Ընթացող ասուլիսի ժամանակ լրագրողները հարց բարձրացրին Երևանի տարբեր հատվածներում ներարկումային կոսմետոլոգիական կենտրոնների՝ բարձիթողի վիճակում գտնվող վերահսկողության վերաբերյալ: Ինչպե՞ս է լիցենզիա տրամադրվում, ինչպե՞ս է վերահսկողությունն իրականացվում: «Բազմաթիվ դեպքեր ունենք, երբ կենտրոնը դիմում է, բայց չի ստանում, որովհետև չի համապատասխանում պահանջներին: Բայց այլ տեղում ունենք անելիքներ, որոնք մեկնարկել են ու առաջիկայում կամփոփենք: Մենք փոխեցինք օրենքն ու այսուհետ բժշկական կազմակերպությունները լիցենզավորվելու են ամեն հինգ տարին մեկ: Հաջորդը՝ լիցենզավորման կանոնների վերանայումն է բոլոր ոլորտներում՝ թե՛ վիրաբուժական, թե՛ ամբուլատոր, թե՛ կոսմետոլոգիական: Պահանջները խստացվելու են»,- ասաց նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ խնդիրներ հայտնաբերվելու դեպքում լիցենզիաները կասեցվում են: |
«Ներարկումային կոսմետոլոգիական կենտրոնների վերահսկողությունը բարձիթողի վիճակում է». լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


