Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Նախորդ գիշեր դժբախտ պատահար է տեղի ունեցել Երևանում՝ ամբողջությամբ չոր բարդի ծառը քամուց տապալվել և ընկել է մոպեդավարի վրա՝ ով, ցավոք, տեղում մահացել է։
Տեղում հայտնվել է Գագիկ Շամշյանը և սկսել արդարացնել Երևանի կանաչապատում ՀՈԱԿ-ին և մեղավոր հռչակել ակտիվիստներին, իբր «Բեգոյանի հիմնարկը» 2 անգամ ուզեցել է ծառը հատել, բայց մի քանի հոգի չեն թողել։
Ուրեմն միայն պաշտոնական տվյալներում ՀՈԱԿ-ը անցած տարի հատել է 1673 ծառ, որոնց մեծ մասը կանաչած էին։
Խնդրում եմ նայեք տեսանյութն ամբողջությամբ, որպեսզի պատկերացնեք իրականությունը և չտրվեք մանիպուլյացիաների»։


