▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նայեք սրանց պաստառը՝ կարծես Նիկոլենց տան պատը լինի»

Օրեր անց մեկնարկող Գրքի Երեւանյան միջազգային փառատոնի պաստառը՝ կարծես, Նիկոլ Փաշինյանենց հին տան պատը լինի: Անդրադառնալով պաստառի «բովանդակությանը»՝ գրող, հրապարակախոս Ալլա Հակոբյանն ընդգծել է. «Եթե առաջին հայացքից նրբաճաշակ անցորդին սա թվում է պարզապես գռեհկություն եւ ճաշակի բացակայություն, ապա նա չարաչար սխալվում է՝ սա հատուկ տեխնոլոգիա է, որը կոչվում է soft power` այսինքն փափուկ ուժ:

Պարզապես նման պաստառներով կամ փողոցում քայլող մարդկանց տեսքով ձեզ վարժեցնում են այդ պատկերներին, որպեսզի ձեր ենթագիտակցությունը այլեւս չընդվզի այդ գառշանքների դեմ: Ավելին, կամաց-կամաց՝ ամենօրյա ռեժիմով ձեզ վարժվեցնելով, աննկատ կհասնեն իրենց նպատակին եւ մի օր էլ ինքներդ չեք զգա, թե ինչպես հանգիստ ու անտարբեր եք անցնում նման գռեհկությունների կողքով... Իսկ անտարբերությունն ամենաքայքայիչ բանն է բնության մեջ, որի մի մասն էլ մարդն է... Մարդը, ով՝ ի տարբերություն անասունների, ոչ միայն օժտվա՛ծ է մտածելու կարողություններով, այլ նաեւ պարտավո՛ր է աշխատացնել այդ կարողությունները... Երեւանյան մետրոի կայարաններում փակցրած այս «գովազդ»-ները, թե ում հաշվին են արված՝ տեղյակ չեմ, սակայն որ բոլորիս ուզում են դեգրադացնել նման ռեկլամներով՝ դա անհերքելի է...»:

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more