▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նախկին իշխանությունները Փաշինյանին ռասկրուտկա արեցին»․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երկիր Մեդիա»-ի եթերում անդրադառնալով հայկական քաղաքական դաշտում գործող արևմտամետ ուժերին, մասնավորապես Արամ Սարգսյանին, նրանց անվանել է «արևմտամետ թրքաբոլշևիկներ»։ «Նրանք աճեցվում, ծլարձակվում ու գուրգուրանքի էին արժանանում նախկին իշխանությունների կողմից։ Որպես հաճախորդ օգտագործում էին իրենց իրական ընդդիմախոսների դեմ։ Աճեցրեցին, ջրեցին, սիլիտրա լցրեցին, Նիկոլ Փաշինյանին բերեցին պատգամավոր դարձրեցին, ռասկրուտկա արեցին, այսպես ասած, իրենց մեդիաներով»,- ասել է Թևանյանը։ «ՀՀԿ-ն ձեզնից կնեղանա, որովհետև նրանք չեն ընդունում, որ Նիկոլ Փաշինյանին որևէ կերպ աջակցել են»,- նկատել է լրագրողը․ «Թող նեղանան, իրենք էլ են դա հասկացել, բայց արդեն ուշ է, իրենք իրենց խաղը խաղացին ու իրենց խաղի տակ մնացին, թեպետ բոլորի մասին չէ խոսքը, ՀՀԿ-ում շատ պարկեշտ մարդիկ կան։ Էն ժամանակ էլ հանրապետականների մեծ մասի սրտով չի եղել այդ ամենը»,- նշել է Թևանյանը։

***

Հավելենք, որ «Մայր Հայաստան» շարժման անդամ Սոնա Աղեկյանն այս առիթով գրում է Անդրանիկ Թևանյանի դեմ քարոզչական «ֆաս» հրահանգը ստացել են սերժական ու նիկոլական շրջանակները։ Լրացուցիչ մեկնաբանության կարիք կա՞։

***

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անդրանիկ Թևանյանի տված հարցազրույցը փոթորկել է Սերժ Սարգսյանի նուրբ հոգին և նիկոլենց անդորրը։ Երկուսն էլ իրենց թիմակիցներին հրահանգել են բովանդակային պատասխանի դաշտ չմտնել ու անցնել անձնական վիրավորանքի, ստի, էժանագին բամբասանքի, ինչը նշանակում է, որ հակափաստարկ չունեն։ Ոչի՛նչ, շունը կհաչի, քարավանը կգնա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more