▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախընտրական շրջանի թրենդը «բոյկոտն» է

Ձմեռ-գարուն նախընտրական  սեզոնը մեր երկրի առանց այդ էլ կազուսներով և կոնֆուզներով հարուստ քաղաքական կյանքում մի նոր մոդայիկ տենդենց առաջ քաշեց. մեծն «ԲՈՅԿՈՏ»-ը: Դեռ ընտրություններն էլ չկայացած ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը  հայտարարում է, որ եթե ընտրություններն անարդար լինեն կուսակցությունը բոյկոտելու է Երևանի ավագանու աշխատանքները: Ընտրություններից մեկ ամիս առաջ արդեն շրջանառության մեջ են դնում ընտրությունների կեղծման թեզը: Սա ավելի շատ նման է սեփական ցածր քաղաքական վարկանիշը քողարկելու փորձի, այսինքն` եթե կուսկացութունը չհաղթեց էլեկտորատի առջև միշտ էլ կարելի է արդարանալ կեղծված ընտրությունների արդեն ծեծված թեզով: Բացի այդ` պրակտիկան ցույց է տվել, որ զանազան քաղաքական բոյկոտներից հասարակությունը ոչինչ չի շահում: Ոչ վաղ անցյալում մեկ այլ քաղաքական ուժ` ՀԱԿ-ը, ամբողջ 4 տարին բոյկոտեց Երևանի ավագանու աշխատանքը, այնինչ հավաքել էր ձայների 1/5-րդը… Եվ ի՞նչ, ինչ շահեց հասարակությունն այդ բոյկոտից…

Հ.Գ. Հարգելի ընդդիմադիր և այլընտրանքային կուսակցություններ ձեր անգործությունից, որը դուք քողարկում եք գեղեցիկ հնչող «բոյկոտ» բառով տուժում են միմիայն քաղաքացիները, ձեր բոյկոտը, կներեք, իշխանության «տանձին չի», քանի որ իրենք միևնույն է շարունակում են իրենց բնականոն աշխատանքը:

Նանա Գնդոյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more