▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարինե Դովլաթյանն ամուսնացել է Արմեն Ամիրյանի որդու հետ և երեխա ունի

Երգչուհի Նարինե Դովլաթյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է ընտանեկան լուսանկար ամուսնու՝ Հայկ Ամիրյանի և երեխայի հետ, որին կից գրել է.

«Շնորհավոր Սուրբ Ծնունդ»:

Երգչուհին իր անձնական էջերում գրեթե չի անդրադառնում ընտանիքին և չի հրապարակում նմանօրինակ լուսանկարներ, սակայն օրերս առաջին անգամ նա հրապարակել է լուսանկար՝ ցույց տալով երեխային, իսկ հետևորդները շնորհավորել են երգչուհուն մայրանալու կապակցությամբ:

ՍթարՆյուզ.am-ը այս առիթով գրում է, որ կայքի աչքից չի վրիպել այն, որ երգչուհին ամուսնացել է Արմեն Ամիրյանի որդու հետ: Այս մասին նրանք չեն բարձրաձայնում ոչ իրենց սոց. էջերում և ոչ էլ հարցազրույցներում: Եվ այս մասին առաջին անգամ հարցազրույցներից մեկում պատմել է Արմեն Ամիրյանը:

«Հարսիկս երգչուհի Նարինե Դովլաթյանն է։ Իր կարիերան էլ սկսվել է իմ հեռուստաընկերությունում՝ ԱրմենԱկոբում։ Նրանք Հայկի հետ վարում էին տոնական հաղորդումներ։ Եվ հիմա, երբ նայում ենք նկարները, 12-13 տարեկանում ընկերներ են եղել»:

Հավելենք, որ Նարինեն բավական փակ է պահում իր անձնական կյանքը, նրա էջում հնավոր չէր գտնել Հայկի հետ համատեղ լուսանկարներ կամ անձնականին վերաբերող տեղեկություններ։ Միակ բանը, որը հուշում էր, որ ինքը և Հայկը կապող բան ունեն, թերևս, այն փաստն էր, որ միմյանց հետևում են ինստագրամյան էջերում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more