▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարեկ Բաբայանի մեքենայի համարանիշերը 3 մլն դրամից ավելի արժեն

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՔՊ-ական նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, որը 2022 թվականին նշանակվել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ, ունեցվածք դիզելով, նոր մեքենաներ է ձեռք բերել։
Բաբայանը, երբ նոր էր նշանակվել փոխմարզպետի պաշտոնում, վարում էր TOYOTA VITZ մակնիշի փոքրիկ մեքենա, այժմ նա աշխատանքի է գնում Toyota Land Cruiser 300 մակնիշի ավտոմեքենայով, որն արժե մոտ 150 հազար ԱՄՆ դոլար։ Մեքենայի համարանիշները ոչ պակաս թանկարժեք են՝ 01OJ 01. այն արժե գրեթե 3 մլն դրամից ավելի։ Նիկոլ Փաշինյանի սիրելին դառնալով՝ Բաբայանը կարիերայի մեծ աճ գրանցեց։ Նաև կինն է Toyota Camry մակնիշի ավտոմեքենա վարում, որի արժեքը մոտավոր 40 հազար ԱՄՆ դոլար արժե:
Հիշեցնենք նաև, որ, բացի փոխմարզպետ եղած ժամանակ կուտակած ֆինանսական միջոցներից և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից ստացված եկամուտներից, Բաբայանը եկամուտներ ստանում է նաև «Նար-Ար» անվանումով ընկերությունից։ Սյունիքի մարզում կատարվող մեծ ծավալի բոլոր աշխատանքները, որոնք կապված են եղել կոմբինատի ֆինանսավորման հետ, իրականացրել է Բաբայանը իր և մտերիմների ընկերությունների միջոցով. օրինակ՝ նա բացել է «Նար-Ար» (Նարեկ-Արման ընկերների) անվանումով ճանապարհաշինարարական ընկերությունը՝ հայտարարված մրցույթներին մասնակցելու և շահելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more