▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարե Գևորգյանը չեղարկեց երգի պրեմիերան. թուրքակա՞ն էր

Երգչուհի Նարե Գևորգյանը չեղարկել է իր՝ «Քամանչա» երգի պրեմիերան: Պատճառը երգի երաժշտության հետ կապված տարակարծություններն են:

Այս երաժշտությունը՝ տարբեր գործիքավորումներով ավանդաբար ուղեկցում է և՛ համշենահայերի, և՛ թուրքերի տարբեր միջոցառումներին: Երգչուհին այս առնչությամբ ինստագրամյան իր էջում գրել է.

«ԵԹԵ ԱՆԳԱՄ ՓՈՔՐ ԿԱՍԿԱԾ ԿԱ,ՈՐ ԵՐԳԻ ԵՐԱԺՇՏՈւԹՅՈւՆԸ ԹՇՆԱՄԻ ԱԶԳԻ ՄՇԱԿՈւՅԹԻ ՀԵՏ ԿԱՊ ՈւՆԻ,ԵՍ ԵՐԲԵՔ ՀԱՆԴԵՍ ՉԵՄ ԳԱ ԱՅԴ ԵՐԱԺՇՏՈւԹՅՈւՆԸ ՊՌՈՊԱԳԱՆԴՈՂԻ ԴԵՐՈւՄ !

Հ.Գ նաև մի խնդրանք բոլորին,եթե կան մարդիկ ովքեր կարող են հստակ ինֆորմացիա գտնել ,որը կօգնի ապացուցել հակառակը անչափ շնորհակալ կլինեմ»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more