Երեկ ԱԳՆ-ն պաշտոնապես հաստատել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` Ֆրանսիա կատարած այցի մասին մայիսի 14-ին «Ժողովուրդ»-ի հրապարակած լուրը: Փարիզում նա հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` բանակցությունների օրակարգում եղել է նաև արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցը. «Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի կառուցողական ներգրավվածությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»:
Թերթի աղբյուրները պնդում են, որ Նալբանդյանը պատրաստակամություն է հայտնել ստորագրել ՄԽ առաջարկած 6 հիմնարար սկզբունքների տակ, եթե համանախագահները կարողանան նույնը համոզել նաև Ադրբեջանին: Մանավանդ որ միջազգային հանրությունը շահագրգիռ է ԼՂ խնդիրը լուծել մինչև Ադրբեջանի նախագահական ընտրությունները՝ հոկտեմբեր ամիսը:
Նալբանդյանը պատրաստ է ստորագրել
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


