▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանի տրանսֆերի կեսը պատկանում է Ռուբեն Հայրապետյանին և Կուբանի սեփականատեր Օլեգ Մկրտչյանին

Ռուսական Sport-Express կայքը հետաքրքիր հոդված է պատրաստել Դոնեցկի Շախտյորի և Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի մասին, որտեղ խոսվել է Հենրիխի տարնսֆերի հանելուկային փաստի մասին.

- Դոնեցկի Շախտյորին պատկանում է Հենրիխ Մխիթարյանի իրավունքների կեսը, իսկ մյուս կեսը պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին և Կուբանի սեփականատեր Օլեգ Մկրտչյանին: Եվ այս երեք կողմերին բավարարելու համար հրավիրվեց ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, ով իր աշխատանքը գերազանց է կատարում: Նա իր շուրջը հավաքեց մի շարք գերակումբներին և ամենահամապատասխան առաջարկն ընդունեց; Մխիթարյանին ձեռք բերելու թեկնածուներն էին Յուվենթուսը, Միլանը, Չելսին, Մանչեսթեր Սիթին, Տոտենհեմը և Դորտմունդի Բորուսիան, որը չդիմանալով մրցակցությանը ընտրությունը կատարեց Այաքսի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսոնի օգտին:

 

Աղբյուրը` footballcity.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more