|
Պարզապես իրական շահառուներին թաքցնելու համար նախատեսված անձ. «ՄՏՍ Հայաստան»-ի գործարքի հետքերով Այս մասին գրում է «Հետք»-ն ու հիշեցնում` ձեռք բերող ընկերության և դրա բաժնետերերի շղթայի մաս կազմող ընկերությունները 2022թ. Կիպրոսում գրանցված և ոլորտում անհայտ ընկերություններ են: Աղբյուրը Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովին հարցրել է՝ արդյոք վաճառքին համաձայնություն տալուց առաջ հետաքրքրվե՞լ են, թե ով կամ ովքեր են Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ»-ի իրական շահառուն կամ շահառուները և խնդրել են հայտնել նրանց անունները: ՀԾԿՀ-ն հայտնել է, որ Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող անձանց նկատմամբ հսկողության փոխանցման համաձայնության գործընթացը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացվում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 14-րդ հոդվածի և հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 9-ի N56-Ն որոշմամբ սահմանված՝ էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող անձանց նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու կարգի համաձայն, ըստ որի, նշված համաձայնության հարցի քննարկումն իրականացվում է կարգավորվող անձի կողմից ներկայացված հայտի հիման վրա։ «Հաշվի առնելով, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն նշել է, որ ընկերության նկատմամբ հսկողության փոխանցման համաձայնության հայտով ներկայացվող գործարքի գոյության վերաբերյալ տեղեկությունը, ներառյալ՝ գործարքի էական պայմանների վերաբերյալ տեղեկությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 141-րդ հոդվածի հիմքով հանդիսանում է առևտրային գաղտնիք կազմող տեղեկություն, հետևաբար Ձեր կողմից հայցվող՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության իրական շահառուի կամ շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը՝ «Տեղեկատվության ազատության մասին օրենքի» 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի համաձայն, հանձնաժողովի կողմից չի կարող տրամադրվել»,- հարցմանն ի պատասխան` հայտնել է հանձնաժողովի անդամ Սեդա Շահինյանը։ Վերջինս նաև նշել է, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն «Տեղեկատվության ազատության մասին օրենքի» համաձայն՝ հանրային նշանակության կազմակերպություն է, ուստի հայցվող տեղեկատվության ստացման նպատակով կարող են դիմել ընկերությանը։ |
«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն ձեռք բերող ընկերության բաժնետերերի տվյալները գաղտնի են պահվում. գործարքի հետքերով
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


