▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտորումներ` այնքան տարածված «ծեծընթաց»-ի մասին

Ստրկատիրության շարժիչ ուժը՝ ծեծն է:  Ահա, թե ինչպես է սկսվում և ավարտվում ստրկապետության «քաղաքացու» օրը: Տարբեր ժամերի և տարբեր առիթներով, ուտե՛լ վերադասի ծեծը, այնուհետև՝ կիրառել այն ստորադասի վրա: Լավ «ծառայող» ստորադասներին, ժամանակի ընթացքում տրվում է սեփական ստորադաս ծեծելու իրավունք: Վատ է այն ստրուկը, որը չի ուզում դառնալ ստրկատեր, սա է ստրկատիրության հավերժության բանաձևը:

 

    Ստրկատեր կարող է ծեծել միայն վախը հաղթահարած ստրուկը, իսկ դա տեղի է ունենում կամ ազատության գաղափարի հասունացմամբ կամ շա՜տ ծեծ ուտելով: Ստրկատերեր կան, որ ծեծելուց հոգնում են և ծեծողներ պահում, Ստրուկներ կան, որ ծեծվելուց հոգնում են և ապստամբում: Ծեծողների ու ծեծվողների քանակը տվյալ ստրկապետությունում, ուղիղ համեմատակն է հասարակության մեջ ազատության գաղափարի հասունացմանը: Այդ գաղափարն ավելի արագ է զարգանում այնտեղ, որտեղ ծեծվողների գերակշիռ մասը ո՛չ, թե ձգտում է դառնալ ծեծո՛ղ, այլ չ՛ծեծվող: Հենց այս պահից էլ սկսվում է տվյալ ժողովրդի ԱԶԱՏՈՒԹՅԱՆ նվաճման բերկրալի ճամփան...

 

      Հ.Գ. Եթե այս ստորացնող «ծեծընթացը» ժողովրդին թասիբի չգցի և լուրջ քայլերի չմղի, ապա շուտով որոշակի «խավի» ներկայացուցիչներ դրանից օգտվելով, կսկսեն «ծեծվելու գռանտներ» պեղել ու կպցնել...

 

Արմեն Զատիկյան 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more