Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Մտադիր է 4 գյուղերի հողերը Ադրբեջանին հանձնել՝ առանց նոր ճանապարհներ կառուցելու
Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշումով 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել, նրան հարցնելով՝ նախկինում ադրբեջանաբնակ 4 գյուղերի՝ Բաղանիս-Այրումի, Ղզլհաջիլիի, Աշաղը Ասքիպարայի(Ներքին Ոսկեպար), Խերմիլիի տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո Իջևան-Նոյեմբերյան, Հայաստան-Վրաստան տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու համար մարզի սահմանամերձ այդ տարածքներում ի՞նչ նոր ճանապարհներ են նախատեսված կառուցել, քանի՞ կիլոմետր երկարությամբ, որքա՞ն արժեքներով։ Մարտ 29-ին ստացել եմ մարզպետի պատասխանը, ուր նշված է․ «Նման որոշում դեռ կայացրած չէ»: Նման որոշում չկա, սակայն մարտի 18-ին Ոսկեպարի մշակույթի տանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի պատասխան Ոսկեպարի բնակիչների մտահոգությունների, թե 4 գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո Ոսկեպարը ճանապարհի խնդիր է ունենալու, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ոսկեպարում թունել է կառուցվելու, կառուցվելու է Ենոքավան-Ջուջևան ճանապարհը։ Սահմանագոտու այդ հատվածում նոր ճանապարհներ կառուցելու որոշում չկա, այդ դեպքում 4 գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո ինչպե՞ս են իրականացվելու Ոսկեպարի կապը արտաքին աշխարհի հետ ,Իջևան-Նոյեմբերյան կապը և այդ հատվածով Հայաստան-Վրաստան տրանսպորտային հաղորդակցությունը»։
«Մտադիր է 4 գյուղերի հողերը Ադրբեջանին հանձնել՝ առանց նոր ճանապարհներ կառուցելու»․ Ոսկան Սարգսյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


