▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտածում ես, որ դու իսկապես Շաշաստանում ես ապրում...

...Իսկ ես միամտաբար կարծում էի, թե այսօր Հայաստանում ապրող, կենդանի հանճար չկա:

Պարզվում է կա եւ այդ հանճարի տեղը ցույց տվեց Նազենին, ով Ավետ Բարսեղյանին համարում է ,,Հանճար,, ,,Հսկա,, ,,Ստեղծող,,:
Դե, կարծիք է, ինչ կա որ...
Բայց երբ տեսնում ես, որ հաղորդավարուհու գրառմանը լայքել է ավելի քան 3,500 մարդ, մտածում ես, որ դու իսկապես Շաշաստանում ես ապրում...
Նարեկացին, Թումանյանը կամ Չարենցն իրենց կենդանության օրոք չգիտեին, որ իրենք հանճար են: Ափսոս: 
Ա՛յ, եթե 3 բառով ոտանավոր գրեին, հնարավոր է մեկնումեկը նրանց հանճար անվաներ եւ այդ մարդիկ էլ մինչեւ մեռնելը գոնե մի քիչ կուրախանային...

 

Կիմա Եղիազարյան 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more