▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտածում եմ լավ մարդ լինելու, ոչ թե պատմության լավագույն ֆուտբոլիստը դառնալու մասին. Մեսսիի մտքերից

Ի՞նչ եմ ես անում: Ֆուտբոլ եմ խաղում, իսկ ֆուտբոլն այն խաղն է, որը ես սիրում եմ:

Բարսելոնայում եմ ապրում 12 տարեկանից, բայց չեմ դադարել լինել արգենտինացի, ինչպես թվում է շատ արգենտինացիների:
Կարծում եմ` ես էգո չունեմ: Համենայն դեպս, այն իր մասին դեռ չի բարձրաձայնել:
Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում այնպիսի չեմպիոնների, ինչպիսիք են Պելեն, Մարադոնան կամ դի Ստեֆանոն, բայց ես չեմ ցանկանում, որ ինձ այժմ համեմատեն նրանց հետ: Այդ մասին կխոսենք, երբ ես թոշակի անցնեմ:
Մանկուց հանգիստ կյանքով եմ ապրում և ֆուտբոլին նվիրում եմ իմ ամբողջ ազատ ժամանակը: Երբ փոքր էի, ընկերներս անընդհատ կանչում էին միասին զբոսնելու, բայց ես քիչ էի նրանց ընկերակցում, քանի որ գիտեի` վաղը մարզում ունեմ: Ոչինչ չի փոխվել. երբ ընկերներս տեղ են գնում և ինձ հրավիրում են, ես սովորաբար տանն եմ մնում:
Ինքնանվիրումը և տաղանդը միշտ միասին են:
Կյանքն ավելի հիանալի կլիներ, եթե ամեն օր նոր բան սովորելու հնարավորություն լիներ:
Ես դեմ չեմ լավագույնը լինելուն, բայց միայն նրա համար, որ կատարելության տեսանկյունից քննադատեմ ինձ:
Ես իմ հաջողություններից չեմ կառչում: Այն, ինչ տեղի է ունեցել երեկ, եղել է երեկ, իսկ մտածել պետք է նրա մասին, ինչ լինելու է վաղը: Կյանքս շատ արագ է ընթանում անցյալի մասին մտածելու համար: Երբ թոշակի անցնեմ, կսկսեմ ամեն ինչի մասին մտածել:
Մրցանակները պետք է հուզեն ոչ թե ինձ, այլ լրագրողներին:
Ես չեմ կարող ասել, թե որն է իմ ամենագեղեցիկ գոլը: Ես գոլերը բաժանում եմ որպես կարևոր և անկարևոր գոլերի, ոչ թե գեղեցիկ կամ տգեղ: Օրինակ` եզրափակիչներում խփած գոլերը միշտ կարևոր են:
Ես միշտ միատեսակ եմ խաղում, կարծես եզրափակիչ խաղ լինի:
Մի անգամ խաղից հետո «Արսենալի» ֆուբոլիստներից մեկը մոտեցավ ինձ և ասաց, որ իր համար պատիվ էր ինձ հետ նույն խաղադաշտում լինելը: Ես մտածեցի` «Աստված իմ, դա ասում է այն մարդը, ում թիմը հենց նոր պարտվել է»:
Կյանքում հաղթանակներից ու պարտություններից ավելի կարևոր բաներ կան:
Հայր դառնալ նշանակում է իրերին նորովի նայել: Երեկ միլիոնավոր կարևոր գործեր ունեիր, իսկ այսօր ամենակարևորը որդիդ է:

Ինչ-որ պահի դու պետք է ինքդ քեզ ասես, որ ոչ ոք չի կարող միշտ հաղթել:
Փողերն ինձ չեն ստիպում ավելի լավ խաղալ: Մինչ հիմա ես ինձ ձգում եմ այնպես, ինչպես այն երեխան, ով մայրիկից գնդակ է գողացել և դուրս է եկել փողոց: Այն օրը, երբ այս զգացողությունն անցնի, ես կհեռանամ ֆուտբոլից:
Եթե դադարեին ինձ վարձատրել որպես պրոֆեսոնալ ֆուտբոլիստի, ես կշարունակեի նույն ձևով խաղալ: Գումարը, իհարկե, մեր կյանքն ավելի հարմարավետ է դարձնում, բայց դա ինձ չի ոգեշնչում: Ես ապրում եմ ֆուտբոլ խաղալու համար, ոչ թե ֆինանսական ցուցանիշներս բարելավվելու:
Ինձ պետք չէ շքեղ սանրվածք կամ գեղեցիկ մարմին: Պարզապես տվեք ինձ գնդակ, և ես ցույց կտամ` ինչի եմ ընդունակ:
Կարծում եմ` Ռոնալդուն հիանալի ֆուտբոլիստ է, և ոչ մի նախանձ չկա: Եթե Ռոնալդուն չլիներ, ես չէի ձգտի գերազանցել նրան, կնշանակեր` կմնայի նույն տեղում:
Կյանքի ամենատխուր օրն այն է, երբ հասկանում ես` չես կարող ավելի լավը դառնալ:
Ես մտածում եմ լավ մարդ լինելու մասին, ոչ թե պատմության լավագույն ֆուտբոլիստը դառնալու մասին: Հակառակ դեպքում` ինչպիսի՞ն կլինեմ ես, երբ ավարտեմ կարիերաս: Շատ հաճելի կլինի, եթե ինձ հիշեն որպես լավ տղայի:
Արգենտինան միայն Մեսսին չէ:

 

Դերասան Սոս Ջանիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more