▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում ձերբակալվել է Սանկտ-Պետերբուրգի քաղաքապետի նախկին տեղակալ Մարատ Հովհաննիսյանը

Մոսկվայում ձերբակալվել է Սանկտ-Պետերբուրգի քաղաքապետի նախկին տեղակալ Մարատ Հովհաննիսյանը:

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրությունը:

Նրան կասկածում են Կրեստովսկի կղզում «Զենիթ» ակումբի համար ֆուտբոլային մարզադաշտի կառուցման ժամանակ ավելի քան 50 միլիոն ռուբլի մեքենայության մեջ:

Ներկա պահին քննիչներն Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների հետ խուզարկում են անցկացնում Մոսկվայում և Մոսկվայի շրջանում Հովհաննիսյանի բնակության վայրերում: Մոտ ժամանակներս կորոշվի խափանման միջոցի մասին հարցը: 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more