▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում ազգությամբ հայ տղամարդը դանակահարել է մեկ այլ տղամարդու

Մոսկվայի հոսթելներից մեկում ազգությամբ հայ տղամարդը դանակով հարվածել է սենյակակցին: Այս մասին հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները:

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին՝ մոտ կեսգիշերին, Լուխմանովսկայա փողոցում գտնվող Ի.Պ. Բուտիլինին պատկանող էժանագին հոսթելում։

Նշվում է, որ Սարգիս Պողոսյանը ինչ-որ բան չէր կիսել Ռոման Սնեգիրյովի հետ: Վիճաբանության ընթացքում Պողոսյանը հանել է դանակն ու հարվածել Սնեգիրյովի ստամոքսին։ Տղամարդուն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more