▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայից Երևան թռչող «Աերոֆլոտ» ինքնաթիռը վերջնակետին չի հասել, հարկադիր վայրէջք է կատարել

Թարմացված․ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող «Աէրոֆլոտ» ընկերության ինքնաթիռը, որն արտակարգ վայրէջք էր կատարել Մախաչկալայում, ուղևորվել է Երևան, «Sputnik Արմենիա»-ին հայտնեցին ՀՀ քաղավիացիայի վարչությունից։ Նշենք, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը արտակարգ վայրէջք էր կատարել Մախաչկալայում՝ լիցքավորման համար։

Մոսկվայից Երևան թռչող «Աերոֆլոտ» ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Ուղևորների խոսքով՝ թռիչքի ժամանակ իրենց ասել են, որ օդային տարածքի փակ գոտին ընդլայնվել է, ուստի ստիպված են եղել երկար թռչել դրա շուրջ։

Այդ պատճառով ինքնաթիռը սպառել է վառելիքը և ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Մախաչկալայում՝ լիցքավորման համար։

Ուղևորները ներկայումս գտնվում են ինքնաթիռում և սպասում են լրացուցիչ տեղեկությունների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more