▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվա-Երևան թռիչքի ուղևորուհին հայտնել է, որ իր ուսապարկի մեջ ռումբ կա

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Մոսկա-Երևան չվերթի ուղևորուհին հայտարարել է, որ իր ձեռքի պայուսակում ռումբ կա։

Այս մասին հայտնել են օդանավակայանից։ «Ոստիկանություն ենք կանչել, միջոցառումներ են իրականացվում»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ խոսքը SU1862 Մոսկվա-Երևան չվերթի մասին է։

Ինչպես հաղորդել է 112 տելեգրամյան ալիքը, ինքնաթիռ բարձրանալուց անմիջապես հետո կինը բորտուղեկցորդուհիներին հայտնել է, որ իր ձեռքի պայուսակում ռումբ կա։

Նշվում է, որ թռիչքը հետաձգվել է։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more