▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացին հանկարծամահ է եղել

Այսօր՝ հունվարի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Հայկական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող օդանավում։

Մասնավորապես, Մոսկվա-Երևան (JI 101) չվերթի ժամանակ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, օդում նրան փորձել են բուժօգնություն ցուցաբերել, իսկ երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել անմիջապես մոտեցել է շտապօգնության 2 բրիգադ։ Ցավոք սրտի ուղևորի կյանքը չի հաջողվել փրկել և բժիշկները հենց օդանավում արձանագրել են վերջինիս մահը։

Մահացած ուղևորը եղել է միջին տարիքի տղամարդ։

Միջադեպի հետևանքով խուճապ չի առաջացել, վայրէջքից հետո ուղևորները հանգիստ դուրս են եկել օդանավից։

Այս մասին գրում է ՕրագիրՆյուզ-ը։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more