▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվա-Երևան չվերթի ավելի քան 200 ուղևոր մեկ օրով մնացել է «Վնուկովո» օդանավակայանում

Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը վերահսկում է Մոսկվա-Երևան չվերթի ուղևորների իրավունքների պահպանումը, որի մեկնումը հետաձգվել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում: Այս մասին հաղորդում է  SHOT telegram-յան ալիքը։

Տեղեկության համաձայն՝ ավելի քան 200 ուղևոր մեկ օրով մնացել է Վնուկովոյում։

UTair ավիաընկերության չվերթը պետք է մեկներ 21:40-ին, սակայն ինքնաթիռի խափանման պատճառով թռիչքը հետաձգվել է հինգ անգամ:

«Չվերթի համար գրանցվել է 238 ուղևոր։ Ավիաընկերության տեղեկատվության համաձայն՝ սպասման ժամանակահատվածի համար ուղևորներին տրամադրվել են խմիչք և սնունդ», – հստակեցրել են դատախազությունից։

Գերատեսչության ներկայացուցիչները շարունակում են ուշադիր հետևել ուղևորների իրավունքների պահպանմանը։ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more