▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվա-Երևան ավտոբուսի ողբերգական վթարից տուժած ուղեւորներից 4-ը երեխա են. նոր մանրամասներ

Ռուսաստանում, Հյուսիսային Օսիայի տարածքում ողբերգական ավտովթարի հետեւանքով տուժած 22 ուղևորներից 4-ը երեխա են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն: Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ վթարից տուժել է  22 մարդ, որոնք անմիջապես հոսպիտալացվել են Վլադիկավկազ քաղաքի տարբեր հիվանդանոցներ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ուղևորատար ավտոբուսը Հյուսիսային Օսիայում մայրուղու վրա բախվել է բեռնատարին: Ավտոբուսում եղել է 52 ուղևորը, նախնական տվյալներով` վթարի հետևանքով կա 5 զոհ, 27 վիրավոր:  Մահացածների մեջ են նաև երկու վարորդները:

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more