▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոռացե'ք Հայաստան-Ադրբեջան պատերազմի մասին, համաձայնագրի տեքստը համաձայնեցված է. Փաշինյան

Մոռացե'ք Հայաստան-Ադրբեջան պատերազմի մասին, համաձայնագրի տեքստը համաձայնեցված է. Փաշինյան

«Պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու»,- Աժ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանում և Ադրբեջանում գործող ուժերին կոչ անելով լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որ ուղղակի կամ անուղղակի հակասում են խաղաղության տրամաբանությանը։
«Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, ստորագրության համար որևէ խոչընդոտ չկա, մոռացեք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի և պատերազմի մասին։ Հարավային Կովկասի պատմության նոր էջը պետք է բացենք միասին»,- ասաց Փաշինյանը՝ կրկնելով, որ պատրաստ են միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիրն ու Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին դիմումը ԵԱՀԿ-ին։

***

«Անկախության հռչակումից ու ձեռքբերումից հետո պետականության կայացման օրակարգը գոյություն է ունեցել միշտ։ Բայց շուրջ 30 տարի մենք կառուցել ենք պետության մի մոդել, որը առավելապես նվիրված է եղել Ղարաբաղյան շարժմանն ու հանուն դրա ամեն ինչ զոհաբերելու տրամաբանությանը»,- ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հաշտ է եղել այդ իրականության հետ, մինչև հասկացել է, որ․ «եթե մեզ համար անկախությունը, պետականությունը միջոց են Ղարաբաղի հարցի՝ մեր պատկերացրած լուծման համար, մի շարք արտաքին դերակատարների համար Ղարաբաղի հարցը միջոց է մեր անկախությունը, բարեկեցությունը թույլ չտալու և մեր պետականությանը վերջ տալու համար»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ նպատակի իրագորոծումը մեկնարկել է 2018 թվականին, ապա եզրափակիչ փուլ է մտել 2020 թվականին և գագաթնակետին հասել 2021-ի մայիսին։ «Եվ այդ վերջնանպատակը գործակիցներ ունի նաև Հայաստանում, որոնք կարծում են, որ Ղարաբաղի հարցն է կարևոր և ոչ թե անկախությունն ու պետականությունը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով․ «Ղարաբաղյան շարժումը օբյեկտիվորեն վաղուց ավարտվել է և այն շարունակելու մեր հավաքական ջանքը օգտագործվում է առանց այն էլ ՀՀ թուլացած անկախությունն ու պետականությանը վերջ դնելու համար։ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել է և լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը և ինքնիշխանությունը թույլ չտալու համար»։

***

«Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը նույնքան կարևոր է, որքան 2018 թվականի ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը, և այդ հեղափոխությունն էլ է ավարտվելու ժողովրդական հաղթանակով»,- ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Տեղի է ունենում «իրական Հայաստան»-ի սոցիալ- հոգեբանական հեղափոխությունը և առանցքային արձանագրումն այն է, որ վերջին մի քանի հարյուրամյակներում առաջին անգամ միջազգայնորեն ճանաչված մեր պետությունն ու հայրենիքը նույնական են»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այսօր պետություն ունենալու այնպիսի շանս ունենք, որ երբեք չենք ունեցել։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more