▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոուրինյոն Հենրիխին չի «խաղացնում» Լոնդոնի մեծահարուստ ադրբեջանցիների «մաղարիչով»

Հենրիխ Մխիթարյանի «մանչեսթերյան» դեգերումը դարձել է ոչ միայն համացանցի, այլ նաև իմ ընկերական շփումներում քննարկվող գլխավոր թեմաներից:

Ընկերներս միմյանց հետ գրազ են եկել: 

Մեկ ասում է, որ Մոուրինյոն կապ ունի Լոնդոնի մեծահարուստ ադրբեջանցիների հետ ու նրանց հորդորով ու նույնիսկ` «մաղարիչով» է, որ Հենրիխ Մխիթարյանին չի «խաղացնում»:

Մյուսը, նույնիսկ եթե համաձայն չի այդ վարկածին ու մեր երրորդ ընկերոջ երևակայության արգասիքն է համարում, ամեն անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում չտեսնելով Հենրիխին` Մոուրինյոյի հասցեին  այնքան  հայհոյանք է  թափում, որքան չի հասցրել ադրբեջանցիներին ու թուրքերին համատեղ հայհոյել:

Մի բան ընկերներիս գրազի թեմայով հաստատ է՝ Թուրքը նայում է և ուրախանում...

Ու մինչ ընկերներս տխրում են Հենրիխի բացակայությամբ,ապա  գրազ գալիս, թե հաջորդ խաղին կհայտնվի մեր հայրենակիցը անգլիական խաղադաշտում, իսկ հետո էլ ուրախանում են, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չհաղթեց առանց Մխիթարյանի՝ Հենոյի ֆուտբոլային ներկան  , իրոք, ավելի մշուշոտ է դառնում՝ ինչպես Ալբիոնը, որտեղ էլ հիմա ապրում է աշխարհի ամենահայտնի հայ ֆուտբոլիստը: 

Ու եթե խոսում ենք մշուշոտ ներկայի մասին, ինչպես պատկերացնենք ապագան...

Երնեկ թե մեր պարծանք Հենոյի ապագան կարողանայինք որոշել գրազով, կամ , համացանցում տարածված հումորի պես՝ Մոուրինյոյի հանդեպ աշխարհասփյուռ հայության նավսով...

Կամ էլ՝ դեռ համբերենք...

Հեղինակ՝

Ա.Գրիգորյան 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more