▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մնում է՝ Փաշինյանը հերոսներ հռչակի Խաչատուր Սուքիասյանին, Սամվել Ալեքսանյանին»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Նիկոլ Փաշինյանը փոխանակ Հայաստանի հիմնախնդիրներով զբաղվի, շարունակում է հանրությանը սխալ, ապակողմնորոշող թեզեր ներկայացնել։

Նա Ֆեյսբուքում գրել է.

«Իմ թեզն այն է, որ հերոսությունը պետք է առօրեականացվի»։ Նա հավելել է` առօրյայի մեջ հերոսանալու բանաձևեր պետք է ունենալ, օրինակ, շատ հարկեր վճարելը, շատ աշխատատեղեր ստեղծելը և այլն։ Այս տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանը կարող է հերոսներ հռչակել Խաչատուր Սուքիասյանին, Սամվել Ալեքսանյանին, Նարեկ Նալբանդյանին։ Իրականում հերոսությունը առօրեականացնելը, սուրբ Արարատ լեռան պաշտամունքը Արագածով, հայ ժողովրդի պատմություն առարկան Հայաստանի պատմությամբ փոխարինելը գաղափարախոսության ոլորտում շարունակվող կապիտուլյացիայի դրսևորումներ են»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more