|
Փետրվարի 18-ին Ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում ստացվել է տեղեկություն այն մասին, որ «Մոնոլիտ Բիլդինգ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արամ Մկրտչյանը հայտնել, թե ՀՀ սնանկության դատարանի վճռով 2024թ. մարտի 13-ին «Մոնոլիտ Բիլդինգ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ: Սնանկության գործի շրջանակներում 2024թ. նոյեմբերի 1-ին «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի տարածքում կատարվել է «Մոնոլիտ Բիլդինգ» ՍՊԸ-ին պատկանող գույքի գույքագրում, որի ժամանակ գույքագրվել է 87 անվանում ունեցող գույք, որի արժեքը կազմել է 110 մլն 337 հազար 50 դրամ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «Մոնոլիտ Բիլդինգ» ՍՊԸ-ի գույքը փաստացի 2023թ. հունվարի 30-ի դրությամբ 1725 անվանացուցակով գտնվել է Բաբաջանյան 42/5 հասցեում՝ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի տարածքում և փաստացի գույքագրման ժամանակ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի տարածքից անհետացել կամ ոչնչացվել է 1638 ապրանքատեսակ, որի ընդհանուր արժեքը կազմել է 479 մլն 911 հազար 611 դրամ: Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 256 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ |
«ՄԼ Մայնինգ»-ի տարածքից անհետացել է սնանկ ճանաչված ընկերությանը պատկանող՝ մոտ 500 մլն դրամ արժողությամբ ապրանք
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


