|
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ անձնական բնույթի պատժամիջոցներ են սահմանվել ռուս մշակույթի 119 գործիչների նկատմամբ, գրում է РБК-ն։ Ցուցակում ընդգրկված են երգիչ-կատարողներ՝ Իրինա Ալեգրովան, Դմիտրի Բիլանը, Լարիսա Դոլինան, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը, դերասաններ Դմիտրի Դյուժևը, Միխայիլ Գալուստյանը, կատակերգու Եվգենի Պետրոսյանը։ Բացի այդ, սահմանափակող միջոցներ են տարածվել հեռուստահաղորդավար Լեոնիդ Յակուբովիչի, երգիչ Ֆիլիպ Կիրկորովի, պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինի, ռեժիսոր Նիկիտա Միխալկովի և երգչուհի Լոլիտա Միլյավսկայայի նկատմամբ։ Ցուցակում են հեռուստահաղորդավարուհի Ժաննա Բադոևան և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ինչպես նաև ֆուտբոլի մարզիչ Անատոլի Տիմոշչուկը։ Պատժամիջոցների ենթարկված բոլոր անձանց ունեցվածքը արգելափակվել է տասը տարով։ Դիտեք նաև՝ |
Միխայիկ Գալուստյանը ընդգրկվել է Զելենսկու պատժամիջոցների ցանկում
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Շոու-բիզնես more
more
more
more
more
more
more


