▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միշա Գալուստյանը ներկա է նախագահի երդման արարողությանը

 

Այսօր` ժամը 12:00-ին,  մարզահամերգային համալիրում կայանալիք Սերժ Սարգսյանի երդման արարողությանը մասնակցելու համար ժամանող հյուրերի շարքում է եղել ռուսաստանցի շոումեն, դերասան Միխայիլ Գալուստյանը:

Այս մասին գրում է epress.am-ը:

Լրագրողները նրան հարցրել են, թե ինչու է եկել Երևան, ինչին Գալուստյանը պատասխանել է, որ իրեն «հրավիրել է նախագահը»:

Գալուստյանն ասել է, որ ինքն ընտրվելու կապակցությամբ 2012 թվականին շնորհավորել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ այժմ Սերժ Սարգսյանին: Շոումենը նշել է, որ ինքը և Սերժ Սարգսյանը ընկերներ չեն՝ «միասին բիլիարդ չեն խաղում», սակայն ինքը ժամանել է, քանի որ նախագահն իրեն զանգահարել և անձամբ հրավիրել է երդման արարողությանը:

 

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more