▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միքայել Միքայելյանն իր կոստյումի վրայի «Ադրբեջան» գրությունը ծածկել է կպչուն ժապավենով

Դահուկավազորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է FIS-ի կողմից՝ Tour de Ski-ի ժամանակ իր կոստյումի վրա «Ադրբեջան» գրությունը (մրցաշարը հովանավորում է Ադրբեջանը) կպչուն ժապավենով ծածկելու համար։

Դեպքը տեղի է ունեցել Իտալիայի Տոբլաչ քաղաքում՝ մրցարշավներից մեկի ժամանակ։ Դահուկավազքի կոստյումների վրա ադրբեջանական գովազդից բացի, Tour de Ski-ի ողջ ընթացքում ցուցադրվել են երկրի անունով մեծ գովազդային վահանակներ։

Միքայելյանի տուգանքի չափը չի նշվում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Սպորտ more