▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՄԻՊ-ն իր համար արծաթյա թեւնոց է պատվիրել` «Դիցուհի» փորագրությամբ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ոչ միայն իրեն Հայաստանի լավագույն իրաբավանն է համարում, այլեւ դիցուհի` բառի ամենաիսկական իմաստով: Մեզ պատմեցին, որ Մանասյանն արծաթյա զարդ է պատվիրել՝ թեւնոց, որի վրա պատվիրել է փորագրել «Դիցուհի»։

Երբ զարդեր պատրաստող ընկերությունը փորձել է ճշտել, թե ինչ տուփի մեջ առաքեն զարդը, ում համար է այն նախատեսված, Մանասյանն ասել է՝ տուփի կարիք չկա, զարդն ինձ համար եմ պատվիրել։

Մենք դիմեցինք ՄԻՊ խոսնակին․ Անահիտ Մանասյանը նման զարդ պատվիրե՞լ է, նա պատասխանեց․ «Անահիտ Մանասյանը՝ որպես մարդու իրավունքների պաշտպան, ձեր կողմից հիշատակված զարդ երբեւէ չի պատվիրել»։ Իսկ որպես ոչ պաշտպա՞ն։ «Նմանատիպ անձնական տեղեկության ես չեմ տիրապետում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more