▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչև վերջին վայրկյանը մարդիկ հավատում էին, որ այդ հանդիպումից հօգուտ իրենց ինչ-որ բան կլինի.․․

Մինչև վերջին վայրկյանը մարդիկ հավատում էին, որ այդ հանդիպումից հօգուտ իրենց ինչ-որ բան կլինի. Բագրատ Սրբազան

Տեսանյութը՝ լրագրող Անի Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

***

Ինչպես հայտնել ենք, կիրանցեցիները հանդիպել են վարչապետ Փաշինյանի հետ: Նրանց հրահանգված է եղել ոչ մի բառ չփոխանակել լրագրողների հետ: Ըստ Գեղամ Նազարյանի` կիրանցեցիները գնացել են` մեկ պահանջ ներկայացնելու: Սակայն հիմա նրանք դուրս են եկել Կառավարության շենքից ակնհայտ հուզված ու զայրացած: «Ամեն ինչ նույնն ա, ոչ մի բան էլ չի փոխվել»,- ասաց գյուղացիներից մեկը:

***

Պատգամավոր Գեղամ Նազարյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց Կիրանցի բնակիչների ու վարչապետի հետ հանդիպումից․ «Ասում էր՝ կարող է գիծը ըսենց անցնի, կարող է ընենց անցնի, կարող է շատ վատ անցնի, կարող է մի քիչ լավ անցնի, վարչապետին ոչ հարիր պահվածք։ Բնակիչներին նորից անորոշության ու տագնապի մեջ են դրել, մարդիկ արդեն մտածում են ամենավատի մասին, որովհետև այն ողջամիտ առաջարկները, որոնք արվել են Կիրանցի բնակիչների կողմից, ոչ մեկը չի ընդունվել։ Մարդիկ ասում են, որ գոնե վերջին տարբերակով սահմանը ոնց անցել է խորհրդային Հայաստանի ու խորհրդային Ադրբեջանի տարիներին, գոնե այդպես անցնի։ Հիմա ասում է՝ կարող է այսպես անցնի, նույնիսկ կարող է գյուղի ամենամեջտեղով անցնի։ Ասել է, որ սահմանապահը կանգնի, դուք անվտանգ կապրեք, բայց կարող է 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»,- Փաշինյանի խոսքերը ներկայացրեց ԱԺ պատգամավորը:

***

Գեղամ Նազարյանը նշեց, որ Փաշինյանի հետ հանդպած մարդիկ շատ վատ վիճակում են, շոկի մեջ են։ «Մեկն ասում է՝ տունս եմ վառելու, մեկն ասում է՝ տանկ եմ բերելու տանս առաջ կանգնեցնեմ, մյուսն ասում է՝ չգիտեմ ինչ եմ անելու։ Ինչ անի մարդը, եթե իրեն եկել ու ասում են, որ սահմանը ոչ թե լինելու է այնպես, ոնց սովետական տարիներին է անցել, այլ ասում է՝ պարզվում է, որ սովետական միության տարիներին չեն իմացել սահմանը ոնց է անցնում, հիմա նոր սահման են հորինում։ Ինչ-որ կետեր կան, հիմա ասում է՝ այդ պայմանական a կետը հայտնվում է կամրջից 100 մետր դեպի գյուղի խորքը` գետի ուղղությամբ։ Սովետի ժամանակ նման սահման գոյություն չի ունեցել»,- հավելեց նա։ Գեղամ Նազարյանն ասաց, որ տեղի է ունենում մեծ անարդարություն, անազնվություն, սովետական Հայաստանից էլ են ուզում մի մաս գողանալ։ Այդ ամենով հանդերձ երաշխիք չեն տալիս, որ մարդիկ անվտանգ կապրեն։

***

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more